211652_close_icon
views-count2945 դիտում article-date 09:39 22-08-2014

Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է վերադարձնել Կարեն Պետրոսյանի դին և պարզաբանել նրա մահվան հանգամանքները

Ֆրանսիան խորապես մտահոգված է և ցնցված օգոստոսի 8-ին ադրբեջանցիների կողմից գերի վերցված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկությամբ: Ինչպես նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, այդ մասին օգոստոսի 21-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Ռոմեն նադալը: Ֆրանսիացի դիվանագետը ցավակցություն է հայտնել Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին Հայաստանին հանձնել նրա դին, ինչպես նաև ամբողջական պարզաբանում տալ Կ. Պետրոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը գերի էր վերցվել օգոստոսի 7-ին, իսկ 1 օր անց՝ օգոստոսի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե Կ. Պետրոսյանը հանկարծամահ է եղել սրտի սուր անբավարարությունից:

Նմանատիպ նյութեր