1036 դիտում
14:34 23-03-2023
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը: Գրում է «Ազատությունը»։
Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։
Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։
Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։
Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։

Նմանատիպ նյութեր
1873 դիտում
15:54 22-01-2021
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
1114 դիտում
13:29 21-08-2014
ԵՄ-ի բոլոր անդամ երկրների արտգործնախարարներն առաջին անգամ կհավաքվեն Քիշնևում
1243 դիտում
09:00 08-09-2023
ՔՊ-ականներն այսօր կհավաքվեն. որն է պատճառը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին