Դատարանի որոշմամբ Ստամբուլի մի քանի երկնաքերներ կապամոնտաժվեն
Թուրքիայի գերագույն վարչական դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասումկառուցված մի քանի երկնաքերներ ապամոնտաժելու մասին: Այս մասին հայտնել է Hurriyet թերթը:
«Որոշումը վերջնական է և պետք է ի կատար ածվի: Բողոքարկելու ոչ մի հնարավորություն այլևս չկա: Մենք սպասում ենք, որպեսզի քաղաքապետարանը սեղմ ժամկետում կատարի դատարաի որոշումը»,-ասել է փաստաբան Ջիհաթ Գյոքթեմիրը:
Թուրքական հասարակությունը սուր քննադատության էր ենթարկել այդ թաղամասում երկնաքերներ կառուցելու որոշմանը, երբ հայտնի դարձավ դրանք կառուցելու մասին: Երկնաքերների կառուցմանը դեմ էր արտահայտվել նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջարկելով քչացնել շինության հարկերի թիվը: