Դատարանի որոշմամբ դադարեցվել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարությունը
                        Ստամբուլի 3-րդ ամենամեծ օդանավակայանի շինարարությունը դադարեցվել է Ստամբուլի քաղաքային դատարանի որոշմամբ:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ստամբուլի մոտակա շրջանների բնակիչները հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով դադարեցնել օդանավակայանի շինարարությունը: 
Դատարանի որոշման մեջ նշված է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են Ստամբուլի շրջակա միջավայրին չափազանց մեծ վնաս հասցնելու պատճառով: 
Նշենք, որ օդանավակայանը հավակնում էր դառնալ աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայաններից մեկը, որի կառուցման համար պետք է ներդրվեր 21 մլրդ դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

