1576 դիտում
19:44 20-08-2014
Հայաստանում հացի պահանջարկը հատուկ է պատերազմական իրավիճակներին
այաստանում մեկ մարդու սննդակարգի մեջ հացը կազմում է մոտ 400 գրամ: Սպառողների միության նախագահի կարծիքով՝ սա աղաղակող փաստ է: Նման դեպքեր լինում են պատերազմական իրավիճակներում, մինչդեռ պատշաճ սննդակարգով հացն այսպիսի տեսակարար կշիռ չպետք է ունենա: Մեկ անձը օրական պետք է օգտագործի 1 կգ միրգ և բանջարեղեն և 0.7 լ-ից ոչ պակաս կաթնամթերք: Միևնույն ժամանակ` հացի որակը զգալիորեն լավացել է, թեև ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Ոլորտի թերություններից մեկն էլ հացի տեղափոխման գործընթացն է: Ձեռնարկությունից` խանութ, խանութից՝ պահեստ, հացը շատ անփույթ է տեղափոխվում: Բացի դա՝ չի փաթեթավորվում և գնապիտակում բացթողումներ են արվում: Սպառողների միության նախագահը խորհուրդ է տալիս սև հաց օգտագործել: Հատկապես երեխաները որքան շատ սև հաց օգտագործեն, այնքան առողջ կմեծանան:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32642]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
12:03 11-05-2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»