Արհամարհանք՝ հետիոտնի հանդեպ կամ քաղաքային իշխանությունների անտարբերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն իրար կապող կամուրջն այնքան էլ չի հետաքրքրում քաղաքային իշխանություններին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է հետիոտնի ճանապարհը որոշող նշանը «անհուսորեն պառկել» ասֆալտին:
Նշանը չի երևում, և դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ մի կողմից հետիոտնը չգիտի, թե ինչպես անցնել դժվար հատվածը, մյուս կողմից՝ վարորդն էլ չի տեսնում, որ պետք է զիջի:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ եթե հարցը ոչ թե ճանապարհային նշանը լիներ, այլ ամբողջ կամրջի ասֆալտապատումը պատկան մարմիններն արագ կարձագանքեին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի