3545 դիտում
19:03 28-09-2016
Ալիևի վարչակարգը ի ցույց դրեց արհամարհանք քաղաքացիների հանդեպ. Freedom House-ը ալիևյան հանրաքվեի մասին
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղ գտած լուրջ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարություն է տարածել միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Ադրբեջանի ընտրական հանձնաժողովն արհամարհել է իր իսկ պահանջները՝ ընդունելով սեպտեմբերի 26-ի հանրաքվեի արդյունքները՝ չնայած լավ փաստագրված լցոնումներին, գործընթացների դեմ բողոքող անձանց ձերբակալություներին և այլ լուրջ խախտումներին»,- ասել է Freedom House-ի միջազգային ծրագրերի հարցերով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը, և հավելել. «Իշխանությունը ցույց տվեց իր արհամարհանքն իր իսկ քաղաքացիների հիմնարար ազատությունների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանադրության փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձել է յոթ տարի, ներդրվել են փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև՝ նվազեցվել է երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների տարիքային շեմը:
Նմանատիպ նյութեր
7213 դիտում
20:52 19-08-2014
Արհամարհանք՝ հետիոտնի հանդեպ կամ քաղաքային իշխանությունների անտարբերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1294 դիտում
09:30 09-02-2025
Թրամփն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
1012 դիտում
23:55 08-02-2025
Կարող ենք զարգանալ, հասնել բարձունքի գագաթին․ Փեզեշքիանը պնդում է՝ պատժամիջոցները Իրանի համար խոչընդոտ չեն
1150 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post