Սաակաշվիլին Վրաստանին է վերադարձրել պետբյուջեի փողերով գնած իր մի քանի հագուստները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկա պահին քրեորեն հետապնդվում է, երկրի կառավարությանն է ուղարկել իր զգեստապահարանից մի քանի հագուստ:
Ինչպես փոխանցում են վրացական ԶԼմ-ները, հղում անելով Սաակաշվիլիի գրադարանի մամլո խոսնակին, ծանրոցի մեջ եղել է 8 կոստյում և քաշմիրից կարված 1 վերարկու, որոնք գնվել են պետության փողերով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Սաակաշվիլիի դեմ այն բանում, որ նա պետական բյուջեի միջոցներից իր համար կոստյումներ և վերարկու է գնել: