211652_close_icon
views-count1774 դիտում article-date 21:27 09-11-2021

Ուկրաինայում ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը

Ուկրաինայի Կամենեց –Պոդոլսկ քաղաքում  անցկացրած ուսումնամարզական հավաքն ավարտեց ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը:

Զրուցեցինք գլխավար մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ: Ասաց, որ հավաքը ծառայեց նպատակին: Բոլոր ծանրորդները բարելավեցին իրենց արդյունքները:

Սաների մարզավիճակը բարելավելու, <<  կիլոգրամները ծանրացնելու >>, վարպետությունը հղկելու նպատակով հավաքները կշարունակվեն  Երևանում և Աբովյանում: Հավաքականի անդամները ցանկություն ունեն լավ արդյունքներ ցույց տալ Տաշքենդում դեկտեմբերի 7 – 11 –ը կայանալիք աշխարհի առաջնությունում:

Ալավերդյանը գոհ է տղաների աշխատասիրությունից, կարգապահությունից: Ափսոսում է, որ հնարավոր չեղավ բուժել ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոնի կոչումը նվաճած, էջմիածինցի Կարեն Ավագյանի գոտկատեղի վնասվածքը: Այդ պատճառով նա զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Ենթադրվում է, որ տաշքենդյան ծանրահարթակ կելնեն մեր ինը տղաներ և մեկ կին մասնակից, եթե, իհարկե, տհաճ անակնկալներ չգրանցվեն:

Մասնագետը նաև ասաց, որ աշխարհի առաջնության ավարտից հետո տեղի կունենա մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաշվետու – ընտրական գագաթաժողովը: Կքննարկվեն բազմաթիվ հարցեր, որին կհաջորդի նախագահի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները:

Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցի նաև Փաշիկ Ալավերդյանը:

Նմանատիպ նյութեր