1027 դիտում
19:00 15-06-2015
«Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային միջոցառումները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջանների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Մարզաառողջարանային ճամբարներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման վերաբերյալ էլ տեղեկացվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և առաջին հերթափոխով հանգստի կմեկնի երևանաբնակ ավելի քան 400 երեխա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Երևանի թիմի հաջող մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ Երևանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքների հետ համագործակցության շրջանակում
հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա գերմանական 14
քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլային հավաքականի խաղը Երևանի քաղաքապետարանի թիմի հետ:
Նմանատիպ նյութեր
4214 դիտում
23:59 17-07-2017
Շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները
1599 դիտում
17:21 05-06-2017
Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագիրը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»