«Երևանյան ամառ 2017». հերթական մարզամշակութային միջոցառումը տեղի ունեցավ Ավանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի պուրակում տեղի է ունեցել հերթական մարզամշակութային միջոցառումը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իրենց կատարումներով հանդես են եկել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, կազմակերպվել են տարբեր մարզական մրցույթներ, որոնց մասնակիցներն արժանացել են մրցանակների:
Հարակից մարզահրապարակում էլ կազմակերպվել է բասկետբոլի մրցույթ, որի հաղթողները ևս արժանացել են պատվոգրերի:
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում շարունակվում են միջոցառումներ անցկացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: