1743 դիտում
09:13 19-08-2014
Ամեն տարի զոհեր ենք ունենում, որից, անշուշտ, կարելի է խուսափել. Ժողովուրդ
«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, հայտարարություններին, որ անհրաժեշտ է խուսափել անծանոթ ջրանցքներում լողալուց կամ պետք չէ հատել Սևանա լճում առկա կարմիր գծանշումներով գնդակները, այնուամենայնիվ, մեր շատ հայրենակիցներ, չդիմանալով գայթակղությանը, կամ առավել ինքնավստահություն ցուցաբերելով, դժբախտ պատահարի զոհ են դառնում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետությունում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների ընթացքում արհեստական և բնական ծագման ջրային ավազաններում ջրահեղձվել է 5 մարդ, իսկ 2-ը՝ վիավորվել: Իհարկե այս թիվը փոքր է՝ համեմատած նախորդ տարվան, քանի որ 2013թ. նույն ժամանակահատվածում մահացել էր 13-ը, վիրավորվել` 4-ը: Բայց նույնիսկ այս ցուցանիշները ոգևորիչ չեն, քանի որ, ի վերջո, ամեն տարի զոհեր ենք ունենում, որից, անշուշտ, կարելի է խուսափել:
Սակայն մեր հայրենակիցները շարունակում են տրվել կովկասյան տաքարյունությանը և չեն հետևում ջրում լողալու ամենատարրական կանոններին, այն է՝ հարբած չի կարելի ջուրը մտնել, և երկրորդ՝ եթե պրոֆեսիոնալ լողորդ չես, ուրեմն բացարձակապես պետք չէ լողալ շատ հեռու»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3429 դիտում
10:24 10-05-2017
«Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է. «Առավոտ»
2507 դիտում
20:52 01-09-2019
«Սանիթեքի» վարքագիծը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա. Հովսեփ Կուբաթյան
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»