Գերմանիան հրաժարվել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային ռազմական աջակցություն չեն ցուցաբերի: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչ Մարտին Շեֆֆերը:
«Դաշնային կառավարությունը կոնկրետ ռազմական օգնություն ցուցաբերելու ոչ մի ծրագիր չունի»,-ասել է նա՝ մեկնաբանելով Deutschlandfunk ռադիոկայանին Ուկրաինայի ԱԳ նախարար պավել Կլիմկինի տված հարցազրույցը, որում նա դիմել էր ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար:
Այսօր Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսնադր Ստուբբը նույնպես հայտարարել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերի:
«Իհարկե, դա անհնար է: ՆԱՏՕ-ի կողմից դա չի լինի, քանի որ այդ կառույցը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն իր դաշնակից պետություններին, դա բոլորը գիտեն: Իսկ Եվրամիությունը միջոցներ չունի Ուկրաինային նման աջակցություն ցուցաբերելու համար»,-հիմնավորել էր Ստուբբը: