5916 դիտում
13:19 18-08-2014
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակողը հայ է եղել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը եղել է 43-ամյա Արթուր Միրզոյանը:
Ինչպես տեղեկացնում է Московский комсомолец-ը, Ա.Միրզոյանի նշանակակետը եղել է Թուրքիայի Հանրապետության խորհրդանշանը, որի ուղղությամբ էլ նա կրակոց է արձակել:
Հայտնի է դարձել, որ «Добрый лес» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա. Միրզոյանի արձակած կրակոցներից երկուսը հասել են նպատակակետին: Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/18/23658/]տեղեկացրել էինք[/url], վերջինիս չի հաջողվել փախուստի դիմել. նրան ձերբակալել են Մոսկվայի Խամովնիկի ոստիկանության աշխատակիցները:
Արարքի դրդապատճառները հայտնի չեն, սակայն, ըստ ոստիկանների, պատճառը հայ-թուրքական դարավոր թշնամանքն է, որը վերջին ժամանակներս սրվել է հայ-ադրբեջանական լարվածության հետ կապված:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
541 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1399 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
955 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է