Քեսաբում նշել են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը. ֆոտոշարք
Ս․Աստվածածնի Վերափոխման տոնին Սիրիայի Քեսաբ Էսկյուրանի Ս․Աստվածածին վերաօծված եկեղեցում պատարագ է մատուցվել Քեսաբի հովիվ, տեր Մյուռոն Քահանա Ավետիսյանի կողմից։
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, օրվա պատգամը փոխանցել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ նշելով. «Աստծո մոտ անկարելի բաներ չկան»: Պատարագից հետո տեղի է ունեցել խաղողի և մատաղի օրհնության արարողություն, որին ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ:
Սրբազան հոր «պահպանիչ» աղոթքով և «Կիլիկիա» երգով էլ ավատրվել են Քեսաբում 2 օր շարունակ ընթացող արարողությունները: