Օբաման կսատարի Իրաքի նորանշանակ վարչապետին
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, ով կորցրել է իր կուսակցության դաշնակիցների մեծամասնության աջակցությունը, հանդես գալով հեռուստատեսությամբ նշել է, որ չի նախատեսում երրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:
Իրաքի նոր վարչապետի առջև այժմ դրված է Իրաքի կրոնական և ազգային տարբեր խմբերը միավորելու, ինչպես նաև իսլամիստ զինյալների առաջխաղացումը կանխելու խնդիրը:
Իրաքի նոր վարչապետը վայելում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի աջակցությունը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շեշտել է, որ Իրաքի ապագան այս երկրի բնակիչների ձեռքերում է: