211652_close_icon
views-count40024 դիտում article-date 11:19 17-08-2014

Ողբերգական ավտովթար Երեւանում, 37-ամյա վարորդը Mercedes-ով արմատախիլ է արել հաստաբուն ծառերը եւ բախվել Ոստիկանության Զորքերի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VD 907 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ոստիկանության զորքերի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց , բախվել երեք հաստաբուն ծառի եւ հարվածել ոստիկանության զորքերի պարսպին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ 1-03 ծառայության աշխատակիցները, ովքեր արձանագրեցին վարորդի մահը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Պետրոսյանը վերադառնալիս է եղել կնոջ հոր ծնունը նշելուց: Ի դեպ, վթարի հետեւանքով երեք ծառերն էլ արմատախիլ են եղել: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր