24368 դիտում
16:39 16-08-2014
Քոբուլեթիում ավտովթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. ընտանիքի 13-ամյա տղան՝ Քոչար Խառատյանը, տեղում մահացել է. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Ժամը 12:40-ի սահմաններում Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 77 PP 447 համարանիշի ավտոմեքենան և մոտոցիկլ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներից, ընտանիքի անդամներ Սամվել Խառատյանը, 8-ամյա Ալեքսանդր Խառատյանը, 12-ամյա Անի Խառատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քոբուլեթիի բժշկական կենտրոն: Իսկ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենայում եղել է նաև ընտանիքի մայրը` 37-ամյա Հերմինե Մովսիսյանը, ով չի տուժել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 5/1 շենքի բնակիչ Սամվել Խառատյանի անվամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9693 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին