slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վաղը տոնելու ենք Սուրբ Աստվածածնի.Վերափոխման՝ Խաղողօրհնեքի տոնը
211652_close_icon

Վաղը տոնելու ենք Սուրբ Աստվածածնի.Վերափոխման՝ Խաղողօրհնեքի տոնը

views-count2013 դիտում article-date 15:40 16-08-2014
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածաշունչ մատյանում Սուրբ Աստվածամոր մասին տեղեկությունները կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ: Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Սուրբ Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզման ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Սուրբ Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սուրբ Կույսը նաև պատվիրել է Ս. Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Սուրբ Աստվածամայրը գնացել է վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս. Հովհաննեսը վերցրել է մի տախտակ և տվել Սուրբ Աստվածածնին ու խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Սուրբ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Սուրբ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Ս. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Դա նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Ս. Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն: Ըստ Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Սուրբ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Սուրբ Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սուրբ Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-08-18, 2029-08-12, 2028-08-13, 2027-08-15, 2026-08-16, 2025-08-17, 2024-08-18, 2023-08-13, 2022-08-14, 2021-08-15, 2020-08-16, 2019-08-18, 2018-08-12, 2017-08-13, 2016-08-14, 2015-08-16, 2014-08-17, 2013-08-18, 2012-08-12, 2011-08-14, 2010-08-15, 2009-08-16, 2008-08-17

Նմանատիպ նյութեր