211652_close_icon
views-count2832 դիտում article-date 10:32 17-08-2014

Այսօր Սուրբ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնն է

Օգոստոսի 12-ին հայ առաքելական եկեղեցին նշում է իր հինգ տաղավար տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Ս.Աստվածածնի տոնի վերափոխման տոնին համընկնում է նաեւ մեկ այլ տոն` խաղողօրհնեքը: Նույն օրը ` պատարագից հետո, կատարվում է նաեւ խաղողօրհնեքի արարողություն: Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա հասունացած առաջին բերքը զոհաբերել Աստծուն կամ տաճարին: Խաղողօրհնության արարողությունը կապվել է Աստվածամոր հայտնության տոնի հետ, որովհետեւ Աստվածամայրը, ումից ծնվել է Քրիստոսը, նմանեցվել է խաղողի: Նշենք, որ տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է ու կառավարության որոշմամբ, այդ օրը ոչ աշխատանքային է:

Նմանատիպ նյութեր