ԱՄՆ֊ը մտադիր է շարունակել Իրաքի ուղղությամբ ավիահարձակումը
ԱՄՆ֊ը մտադիր է շարունակել Իրաքի ուղղությամբ ավիահարձակումը՝ այնտեղ գտնվող ամերիկացի ծառայողներին պաշտպանելու համար։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերից հայտարարել է Բարաք Օբաման։
Նշենք, որ օգոստոսի 11֊ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ֊ը ավիահարձակում է իրականացրել Իրաքի գրոհայինների թիրախներին։
Պենտագոնը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայինների ուղղությամբ հարվածների ընդլայնում չի նախատեսվում։