Լոզանի արբիտրաժային դատարանը ուժի մեջ է թողել Սուարեսի որակազրկումը
Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել ուրուգվայցի հարձակող Լուիս Սուարեսի չորսամսյա որակազրկումը, որը լրանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ին: Այդուհանդերձ Սուարեսի պատիժը որոշակիորեն մեղմացվել է: Մինչ որակազրկման ժամկետի ավարտը Ֆուտբոլիստին թույլ է տրվել մարզվել իր ակումբի կազմում: Նշենք, որ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Սուարեսին արգելել էր, որևէ ֆուտբոլային գործունեություն վարել
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա խաղի ժամանակ Լուիս Սուարեսը կծել էր Ջորջիո Կելինիի ուսը: