211652_close_icon
views-count2951 դիտում article-date 13:30 13-08-2014

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ. հակառակորդի ակտիվությունը կասեցվել է. ԼՂՀ ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Նմանատիպ նյութեր