Ճապոնիայում «Հալոնգ» թայֆունի հետևանքով կան զոհեր
Ճապոնիայում «Հալոնգ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 9֊ի։ Այս մասին հայտնում է The Japan Times֊ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Արևմտյան Ճապոնիայում արևադարձային փոթորկի հետևանքով գրանցվել է 1 զոհ, տուժել է 43 մարդ։
Նշենք, որ օգոստոսի 9֊ին թայֆունի հետևանքով ավելի քան 360 ավիաչվերթ է հետաձգվել։