1532 դիտում
16:44 11-08-2014
Արցախում են գտնվում խաղաղության պաշտպանների միջազգային խմբի ներկայացուցիչները
Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում: Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այսօր հյուրերը հանդիպել են Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք հետաքրքրվել են Արցախի կառավարության գործունեությամբ, ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրներով: Կորեացի հյուրերը վարչապետին հրավիրել են մասնակցելու սեպտեմբերի 15-19-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին, որին հրավիրված են նաև նախկին և ներկա նախագահներ ու վարչապետներ, քաղակական, կրոնական միջազգային կազմակերպությունների և տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:
Նշենք, որ Միջազգային երիտասարդական խաղաղության խումբը 251 երիտասարդական կազմակերպությունների և համալսարանների միավորում է 72 երկրից:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
17:18 08-05-2022
Կատարվել է հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
853 դիտում
17:35 16-04-2023
Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
1381 դիտում
15:39 23-12-2016
Ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Քաղաքացիների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
Այս բաժնից
544 դիտում
18:32 28-09-2024
Թրամփը խոստացել է դադարեցնել ուկրաինական պատերազմը
613 դիտում
18:17 28-09-2024
Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հեզբոլլահի» ամուր կառուցվածքին. Խամենեի
502 դիտում
17:29 28-09-2024
Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու հրաձգությունների հետեւանքով մեկ օրում զոհվել է 17 մարդ