Ֆրանսիայի ԱԳՆ֊ը մեկնել է Իրաք
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը մեկնել է Իրաք՝ իրաքցի առաջնորդների հետ քննարկելու երկրում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ըստ աղբյուրի խոսքերի՝ Ֆրանսիայի նախարարը Բաղդադում հանդիպում կունենա իրաքցի գործընկեր Խոշիյար Զեբարիի հետ, ապա կմեկնի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ՝ կառավարության ղեկավար Մասուդո Բարզանիի հետ երկրին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցերի քննարկման համար։