Ամերիկյան անօդաչուները հարված են հասցրել Իրաքի գրոհայինների ուղղությամբ
Իրաքի հյուսիսում ԱՄՆ֊ի զինվորականները ևս 2 օդային հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների թիրախների ուղղությամբ։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Պենտագոնի հայատարարությանը։
Ինչպես հաղորդվում է, ամերիկյան անօդաչու ինքնաթիռները հարված են հասցրել գրոհայինների ուղղությամբ։ Ավելի ուշ, F/A-18 կործանիչներ գրոհել են 7 մեքենաներից բաղկացած իսլամիստների շարասյան վրա։