211652_close_icon
views-count18133 դիտում article-date 17:36 08-08-2014

25-ամյա երիտասարդը գիշերը շենքի մոտ բռնությամբ եւ սպառնալիքներով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ

25-ամյա Ն. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիշերը՝ ժամը 23,30-ի սահմաններում, Օգանովի 77 շենքի մոտ բռնություն գործադրելով անչափահաս Լ. Ս-ի նկատմամբ և տալով բռնության գործադրման սպառնալիք՝ Լ. Ս-ի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր