8279 դիտում
11:07 17-11-2015
40-ամյա Ալիկը իր Mercedes-ի մեջ անչափահասի կամքին հակառակ նրա նկատմամբ բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել
40-ամյա Ալիկ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իր անձնական օգտագործման ՙ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մեջ անչափահաս Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այդպիսիք գործադրելու սպառնալիքով և վերջինիս անօգնական վիճակն օգտագործելով, իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով՝ անչափահասի նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված