211652_close_icon
views-count26837 դիտում article-date 17:55 07-08-2014

Նոր մանրամասներ` Ադրբեջանում գերի ընկած Չինարիի բնակիչ Կարենի մասին. լուսանկարներ

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը, ով օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել, մինչեւ այդ մոլորվել է անտառում: Նա ավանակով գնացել էր անտառ՝ փայտ հավաքելու Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ Կարենը ամուսնցած չէ, զբաղվում էր գյուղատնտեսկան աշխատանքերով: Հարկ է նկատել, որ գյուղապետը շատ հուզված էր եւ չկարողացավ երկար խոսել: Միայն ավելացրեց, որ փորձում են միջոցներ ձեռնարկել նրան հետ բերելու համար: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմաբ, համագյուղացին սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմաբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր