Գիշերը ադրբեջանցիները սպանել են հայկական կողմին ինքնակամ հանձնվող իրենց դիվերսանտ երիտասարդներից մեկին
Ադրբեջանցիները այնքան են վախեցած հայկական կողմի պաշտպանությունից, որ անգամ նրանց դիվերսանտներն են վախենում մուտք գործել հայկական տարածք:
Դրա վառ ապացույցն է գիշերը տեղի ունեցած միջադեպը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտական առաջադրանք կատարելու հանձնարարականով հայկական տարածք ուղարկված ադրբեջանցի զինծառայողը չի ցանկացել ռիսկի դիմել: Նա ձեռքերը վեր պարզած մոտեցել է հայկական կողմին: Հայ զինծառայողները, նրան երաշխքիներ տալով, առաջարկել են հանձնվել:
Ադրբեջանցիները, սահմանից այն կողմ նկատելով, որ իրենց զինծառայողը հանձնվում է, հետ են կանչել: Տեսնելով, որ տղան քայլերը դեպի հայկական կողմ է ուղղում նրան կրակել եւ սպանել են: