ԴԺՀ֊ում ռազմական դատախազություն է ստեղծվել
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ռազմական դատախազություն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով աշխարհազորի շտաբի աղբյուրին։
Ռազմական դատախազության ստեղծման մասին հրամանը ստորագրել է ԴԺՀ աշխարհազորի հրամանատար Իգոր Ստրելկովը։
«Դատախազը կհետևի ռազմական ուժերում օրենքների կատարմանը»,֊ հայտարարել են աշխարհազորի շտաբում։