Բակո Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին է հայտնում ԼՂՀ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: