3197 դիտում
17:30 18-06-2016
Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը [url=https://web.facebook.com/vahe.ghazaryan.923?_rdr]ֆեյսբուքյան իր էջում [/url]գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Քամու դեմ նավարկելով անհնար է փոխել նրա ուղղությունը, իսկ քամին արհամարհող նավապետը կարող է նույնիսկ խորտակել նավը:
Նույնպես և մարդկության առաջընթացին խոչընդոտող բազմաթիվ առաջնորդներ խայտառակ ձևով հեռացել են թատերաբեմից:
Նրանց վատ օրինակին հետևող Ալիևն այսօր լուրջ վտանգի է ենթարկում մարդկությանը, բայց միջազգային հանրությունը դեռ հանդուրժում է նրա հակամարդկային վարքագիծը: Հունիսի 20-ին նշանակված Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման երեք վարկած կա:
Ամենասպասվածն այն է, որ կստորագրվի շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին համաձայնությունը, ինչին մոտ մեկ տարի դիմադրում է Ադրբեջանը: Այդ մեխանիզմների տեղակայմամբ ԵԱՀԿ դիտորդական մանդատը կհզորանա, բանակցությունները կշարժվեն մեռյալ կետից:
Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը կհրաժարվի Վիեննայի համաձայնությունից և օդում նորից կկախվի ծավալուն պատերազմի վերսկսման վտանգը: Եվ վերջապես, չի բացառվում, որ սեղանին դրվի նեոկազանյան փաստաթուղթ, որով Ռուսաստանը վերջին անգամ կողմերին կառաջարկի կարգավորման տարբերակ և կփորձի պահպանել տարածաշրջանային հեգեմոնի դիրքը:
Ամեն դեպքում հաստատ է մեկ բան. Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը