4540 դիտում
17:50 04-08-2014
14-ամյա տղայի մորը պոռնկությանը նպաստելու համար դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 38-ամյա Նաիրա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երկու անձանց օգտագործելով, ստացել է գույքային օգուտ` նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն: Իր բնակարանը 5 հազար դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է Նաիրա Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նշենք, որ Նաիրա Սարգսյանը 14-ամյա երեխա ունի:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մեկամսյա ժամկետում, այն չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
3323 դիտում
17:55 12-03-2014
Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
2187 դիտում
16:18 04-07-2014
Լյուքս Ստեփանյանին սպանած, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորած զինծառայողին դատապարտեցին 17 տարվա ազատազրկման
3778 դիտում
15:34 17-08-2018
Մեսիի եղբորը դատապարտեցին 2,5 տարվա պայմանական ազատազրկման
Այս բաժնից
967 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը