Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության համար դատապարտված Հարությունի հարազատները դիմելու են Եվրադատարան, քանի որ գլուխները կախելու առիթ չունեն
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության համար Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի վերքաննիչ բողոքը մերժեցին:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը:
Նա նշեց, որ դեռ դիմելու են Վճռաբեկ դատարան եւ տեղի ատյանները սպառելուց հետո արդարությունը վերկանգնելու են Եվրադատարանի միջոցով: «Մենք գլուխներս կախելու բան չունենք: Աշխարհը գիտի, որ իմ տղան անմեղ է»,- ասաց Անահիտ Սարգսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Վճռաբեկ պարտադիր դիմելու: Գլուխներս կախելու բան չունենք: Աշխարհը գիտի: