211652_close_icon
views-count2148 դիտում article-date 15:26 04-08-2014

Կրտսեր սերժանտ Մովսիսյանը հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հետմահու Արիության մեդալով զինծառայողի է պարգևատրվել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:

Նմանատիպ նյութեր