211652_close_icon

Թմրամիջոց` «Մերսեդես»-ի ղեկի հետնամասից

views-count1926 դիտում article-date 16:52 04-08-2014
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 2-ին, ժամը 01.00-ին, Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Գ.-ին, 1992 թ. ծնված Կարեն Ղ.-ին և 1990 թ. ծնված Տիգրան Ղ.-ին: Արման Գ.-ի վարած «Մերսեդես S 221» մակնիշի ավտոմեքենայի ղեկի հետնամասից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված 0.1 գ դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր