Արտուր Բորուցը կարող է տեղափոխվել «Բավարիա»
«Բավարիա»-ն ցանկանում է պայմանագիր կնքել «Սաութհեմփթոն»-ի լեհ դարպասապահ Արտուր Բորուցի հետ, հայտնում է The Telegraph-ը:
Ներկայումս մյունխենցիները պահեստային դարպասապահ են փնտրում, ով անհրաժեշտության դեպքում պետք է փոխարինի թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերին: Բորուցը դեմ չէ ստանձնել այդ պարտականությունը: