211652_close_icon
views-count984 դիտում article-date 09:24 02-08-2014

Միջոցառում՝ Գերմանահայկական միության 100-ամյակի կապակցությամբ

Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Գերմանահայկական միության ու «Լեպսիուսի տուն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի (Լանդթագ) շենքում հանդիսավոր կերպով նշվել է Գերմանահայկական միության 100-ամյա տարեդարձը: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հրավիրված նիստին և տոնական արարորղությանը ներկա են եղել երկրամասի խորհրդարանի նախագահ Գունթեր Ֆրիչը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, Բրանդենբուրգի գիտության, հետազոտության և մշակույթի նախարարության պետքարտուղար (փոխնախարար) Մարտին Գորհորթը, Բրանդենբուրգի ավետարանական եկեղեցու առաջնորդը, Գերմանահայոց թեմի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի ռեկտորը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Բրանդենբուրգի խորհրդարանի պատգամավորներ, Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հասմիկ Պողոսյանը, Շտեֆան Դորգերլոհը, Մարտին Գորհորթը, Արմեն Սմբատյանը: Մասնակիցներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Միության առաքելությունը, ինչպես նաև միության պարբերականի դերը, որի միջոցով էլ հայկական շատ թեմաներ հասանելի են դառնում գերմանական հասարակութանը: Խոսվեց միության հիմնադրման տարիներին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, միության հիմնադիրներ՝ Լեպսիուսի և Ավետիք Իսահակյանի կատարած աշխատանքների մասին: Հասմիկ Պողոսյանը միության նախագահ, դոկտոր Րաֆֆի Կանթյանինն և Լեպսիուսի թոռ, դոկտոր, պրոֆեսոր Մանֆրեդ Աշքեին պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Նմանատիպ նյութեր