13349 դիտում
17:04 05-03-2015
Վարդան Օսկանյանը բացում է չակերտները, թե ինչու է լքել ԲՀԿ-ն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե ինչու է լքել կուսակցության շարքերը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը նրա հայտարարությունը ներկայացնում է ստորեւ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու: ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը:
Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա եւ նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները: Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական եւ հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը: Երկրորդ, որ ավելի կարեւոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար: Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից եւ նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաեւ քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը: Այսօր՝ արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նմանատիպ նյութեր
26750 դիտում
12:15 31-07-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը «բացում է չակերտները» և բացահայտում, թե ինչ աշխատանքի է անցել
7451 դիտում
21:48 04-03-2015
ԲՀԿ-ն լքում է նաեւ Վարդան Օսկանյանը
3247 դիտում
10:39 28-02-2015
Վ. Օսկանյանը պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար