Ռուսաստանը կունենա 20 տոննանոց մարտական-հետախուզական անօդաչու սարք
Ռուսական միացյալ ավիաշինարարական կորպորացիան մշակում է 20 տոննա քաշունեցող կործանիչ և հետախուզական անօդաչու թռչող սարք:
«Հետախուզական մոդելի մշակման առաջին փուլը ծրագրվում է ավարտին հասցնել 2015 թվականին, որի հիման վրա և կստեղծվի մարտական անօդաչու սարքը»,-նշել է կորպորացիայի տնօրինության ղեկավար Վլադիմիր Միխայլովը:
Նրա խոսքով՝ ներկա պահին մասնագետներն աշխատում են մի շարք ինովացիոն անօդաչու թռչող սարքերի ստեղծման ուղղությամբ, սակայն այլ մանրամասներ չեն հրապարակվում: