211652_close_icon

Սաակաշվիլին կրկին չի ներկայացել դատախազություն

views-count1498 դիտում article-date 14:36 28-07-2014
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր առավոտյան հարցաքննության էր կանչվել, չի ներկայացել Վրաստանի գլխավոր դատախազություն: Ինչպես հաղորդում է վրացական apsny.ge կայքը, ենթադրվում է, որ դրա հետ կապված քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես կգա: Հայտնի չէ, սակայն, Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու պատճառը: Նշենք, որ նա արդեն 2-րդ անգամ է հարցաքննության կանչվում Վրաստանի գլխավոր դատախազություն, սակայն երկու անգամ էլ չի ներկայացել հարցաքննության:

Նմանատիպ նյութեր