Լուգանսկում առևանգել են մանկատան 60 երեխաների
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության զինված խմբավորումների անդամներն ավտոբուսներով փորձում են Լուգանսկից դեպի Ռուսաստանւ տարածք տեղափոխել Լուգանսկի ինտերնատից առևանգված 60 երեխաների, ովքեր պետք է մշտապես գտնվեն բժշկական հսկողության տակ: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությոնը:
«Ինտերնատի գլխավոր բժիշկը պատանդ է վերցվել: Ուկրանիայի ԱԳՆ-ն անմիջապես նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը, որում պահանջում է թույլ չտալ Ռուսաստան անօրինական ճանապարհով մանկատան երեխաների դուրսբերումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինան նաև կոչ է արել միջազգային հանրությանը ներդնել ողջ ջանքերը՝ ահաբեկիչների ձեռքից ազատելու համար որբ երեխաներին: