Վալերի Օսիպյանի եղբորորդին իրենց տունը «բարդակ» է սարքել. Aravot.am
                        [url=http://www.aravot.am/2014/07/26/483570/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի պարող տեսանյութը նկարել է Սեդրակ Օսիպյանը՝ իր հեռախոսով: Այս մասին Aravot.am-ին ասաց  Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանը: 
Նրա պատմելով, մինչեւ Սարգիսի պորտապարը արձանագրած տեսանյութը համացանցում տարածելը, Վալերի Օսիպյանի եղբոր կինը՝ Սեդրակի մայրը,  այն ուղարկել էր իրեն սկայպով: Տիկին Կարապետյանը պնդում է, որ Սեդրակ Օսիպյանը, օգտվելով առիթից, որ ծնողները ապրում են Ռուսաստանում, իրենց բնակարանը «բարդակ էր» սարքել՝ թաղի տղաներին տանելով իրենց տուն ու ծխեցրել: 
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/26/483570/]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

