6562 դիտում
18:41 25-07-2014
Վալերի Օսիպյանի եղբայրը պորտապար պարող երիտասարդի լուսանկարներ է ուղարկել Հայաստան. Aravot.am
Հոգեբանների եւ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը Aravot.am-ին է փոխանցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մի քանի լուսանկար եւ պնդում է, որ այդ լուսանկարներն էլ են հաստատում, որ Սարգիսը լավ էլ խմող, ծխող տղա է երեւում, փոխանցում է [url=http://www.aravot.am/2014/07/25/483249/]Aravot.am[/url]-ը: «Ակնհայտորեն երեւում է ոչ միայն ծխում է, խմում է, այլեւ մերկ վիճակում պորտապար է պարում: Մեկ ուրիշ նկարում ձեռքին կալաշնիկով եւ այլ տեսակի մարտական զենքեր ունի, դրանք ուզում եմ ներկայացնել իրավապահ մարմինների ուշադրությանը, թող պարզեն ` որտեղից է ձեռք բերել»,- ասաց պարոն Մարոզյանը: Նա հարկ համարեց վերլուծել նաեւ Սարգիսի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի քայլերը, հատկապես ՀՔԾ Վալերի Օսիպյանի գործողությունների մասին հանցագործության հաղորդում տալու վերաբերյալ եւ մեկնաբանեց յուրովի. «Ոստիկանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հաղորդում տալը նախահարձակ լինելու ու պարտվողական քաղաքականության մասին է խոսում, սա էլ եմ ներկայացում իրավապահ մարմինների ուշադրությանը»: Նա նաեւ դրական կարծիք հայտնեց Վալերի Օսիպյանի մասին ու ասաց, որ վերջինս պատշաճ կատարում է իր ծառայությունը ու սկսեց գովել նրա կատարած աշխատանքը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/07/25/483249/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
16134 դիտում
21:24 26-07-2014
Վալերի Օսիպյանի եղբորորդին իրենց տունը «բարդակ» է սարքել. Aravot.am
5812 դիտում
23:16 26-08-2014
Գեղեցիկ պորտապար` Ալլա Կուշնիրի կատարմամբ. տեսանյութ 16+
Այս բաժնից
892 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
865 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ