211652_close_icon
views-count1185 դիտում article-date 20:26 26-07-2014

Լոնդոնում 45,000-անոց հակաիսրայելական բողոքի ակցիա է տեղի ունեցել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ իսրայելական ռազմական գործողությունների, որոնք ծավալվել են Գազայի հատվածում: Ինչպես տեղեկացնում է ItarTass-ը, ցույցին մասնակցել է մոտ 45,000 մարդ: Ցույցը սկսվել է Լոնդոնի Քենսինգթոնի շրջանում գտնվող Իսրայելի դեսպանատնից: Ցույցի մասնակիցներից 985-ը պաղեստինցիներ են եղել: Նրանցից 192-ը՝ երեխաներ: Այնուհետ երթը շարժվել է դեպի խորհրդարան: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գազայում Իսրայելի օդուժի իրականացրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է մի քանի հազարի: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:

Նմանատիպ նյութեր