211652_close_icon
views-count1260 դիտում article-date 16:44 25-07-2014

Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստների

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 4-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իրանի Մ-22 հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի Մ-21 հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռումյան Հովսեփյանը և Գագիկ Դաղբաշյանը: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել իսպանական «Մուրսիայի» հարձակվող Վարդան Պողոսյանը, իսկ «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այս անգամ չի միանա Հայաստանի Մ-21 հավաքականին, քանի որ օգոստոսի 4-ը և 6-ը ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրեր չեն: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ընդհանուր առմամբ, հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների: [b]Դարպասապահներ[/b] Արթուր Թորոյան «Բանանց» Ալբերտ Օհանյան «Փյունիկ» Արսեն Բեգլարյան «Ուլիս» [b]Պաշտպաններ[/b] Արամ Շահնազարյան «Բանանց» Դավիթ Մարիկյան «Շիրակ» Ալեն Համբարձումյան «Գանձասար» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ» Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Վասպուրակ Մինասյան «Փյունիկ» [b]Կիսապաշտպաններ[/b] Վահագն Այվազյան «Բանանց» Արամ Լոռեցյան «Բանանց» Կարեն Մուրադյան «Շիրակ» Դավիթ Հակոբյան «Շիրակ» Տիգրան Բարսեղյան «Միկա» Գագիկ Պողոսյան «Փյունիկ» Ղուկաս Պողոսյան «Փյունիկ» Աղվան Պապիկյան «Ուլիս» Արման Մելքոնյան «Ալաշկերտ» [b][b]Հարձակվողներ[/b][/b] Սարգիս Բալոյան «Փյունիկ» Վարդան Պողոսյան «Ռեալ Մուրսիա Բ» (Իսպանիա)

Նմանատիպ նյութեր