211652_close_icon
views-count1320 դիտում article-date 10:15 25-07-2014

Թեհրանում ամերիկացի լրագրողների են ձերբակալել

Իրանում 2 օր առաջ ձերբակալել են ԱՄՆ-ի 3 քաղաքացիների, այդ թվում՝ Washington Post-ի 1 թղթակցի, տեղեկացնում է Washington Post պարբերականը: Թերթի արտաքին քաղաքական բաժնի խմբագիր Դուգլաս Ջեյլը հայտարարել է, որ նախօրեին՝ հուլիսի 24-ին, թերթի խմբագրակազմը հաղորդագրություն է ստացել իր թղթակից Ջեյսոն Ռեզայանիի և նրա կնոջ ձերբակալման մասին: Ռեզայանին աշխատում էր Թեհրանում՝ որպես նշված թերթի հատուկ թղթակից: Նա ունի ամերիկյան և իրանական քաղաքացիություն: Իսկ Ռեզայանիի կինը, ով Իրանի քաղաքացի է, աշխատում էր Արաբական Միացյալ Էմիրաթներում՝ National թերթի թղթակից և ԱՄՆ-ում մշտական բնակության մասին դիմում էր ներկայացրել: Ամուսինների հետ ձերբակալվել են ԱՄՆ-ի քաղաքացի 2 լուսանկարիչներ: Նրանց ձերբակալաման պատճառները հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր