Սուարեսի նորամուտը կարող է կայանալ «Էլ Կլասիկոյի» ժամանակ
«Բարսելոնա»-ի կազմում ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի առաջին խաղը կարող է դառնալ Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղը:
Այսօր տեղի է ունեցել Պրիմերայի վիճակահանությունը, որի համաձայն «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ին կամ 26-ին: Նշենք, որ Սուարեսի որակազրկումը ավարտվում է հոկտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով: Նման պատժամիջոց ուրուգվայցու նկատմամբ կիրառվել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու հետևանքով: